ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը կներկայացվի Երևանում

Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը կներկայացվի  Երևանում
28.05.2012 | 09:27

Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում անվանի բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» նոր ֆիլմն արժանացել է հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակի: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Մշուշում» ֆիլմն այս տարի կներկայացվի նաև Երևանում` «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում: Սերգեյ Լոզնիցան երկու անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին. 2006-ին ներկայացրել է իր «Շրջապատում» վավերագրական, 2010-ին՝ «Իմ երջանկություն» ֆիլմերը, արժանացել Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ